Հիպոիդային փոխանցում
Արտաքին տեսք
Հիպոիդային փոխանցում, պտուտակային ատամնավոր փոխանցում, իրականացվում է խաչվող առանցքներ ունեցող կոնական անիվներով։ Ընդ որում փոքր անվի առանցքը շեղված է մեծի առանցքի նկատմամբ։ Հիպոիդային փոխանցման անիվները կարող են ունենալ շեղ և պտուտակային ատամներ։ Փոխանցման թիվը մեծ մասամբ չի անցնում 10-ից, սակայն երբեմն հասնում է 30-ի և ավելի։
Հիպոիդային փոխանցում կիրառում են ավտոմոբիլների և տրակտորների տանող անիվների հաղորդակներում, ջերմաքարշերում, տեքստիլ մեքենաներում, ճշգրիտ հաստոցներում և այլուր։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ հիպոիդային փոխանցումով աշխատող ուղևորատար մեքենաներ արտադրվել են 1926 թվականին՝ Packard-ի կողմից։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 421)։ |